Առաջիկա մեկ շաբաթվա եղանակի տեսությունը․ ի՞նչ ջերմաստիճան և տեղումների հաճախականություն է սպասվում

Առաջիկայում աշնան երկրորդ ամիսն է պատրաստվում մտնել իր իրավուքների տիրույթ, իսկ սեպտեմբերի վերջին տասնօրյակում եղանակային տատանումներն իրենց որոշակիորեն զգացնել են տալիս։

Ըստ առկա տվյալների՝ սեպտեմբերի քսաներեքի կեսօրից հետո որոշ տարածաշրջաններում կանխատեսվում է ամպրոպ ու նաև անձրևային կարճատև տեղումներ։

Սեպտեմբերի քսանչորսին նույնպես չեն բացառվում անձրևային տեղումները, որոնք սպասվում են թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին։

Այսօրվանից նկատվելու է ջերմաստիճանի որոշակի նվազում, որը սեպտեմբերի քսանչորսի երեկոյան արդեն կհասնի մինչև տասն աստիճան նվազման։

Սակայն նվազած ջերմաստիճանը կայուն կերպով չի պահպանվի։ Սեպտեմբերի քսանյոթին վերստին ջերմաստիճանի մի քանի աստիճան աճ կնկատվի բոլոր տարածքներում է, իսկ ամպրոպային եղանակը կփոխարինվի պայծառ ու առանց տեղումների եղանակով։

Շաբաթվա առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների ցուցանիշները պատկերող սանդղակը ներկայացնում ենք հոդվածին կից։

Այստեղ կարելի է ծանոթանալ մինչև սեպտեմբերի քսանյոթն ընկած ժամանակահատված ջերմաստիճանային տատանումներին բոլոր տարածաշրջաններում։

Понравилась статья? Поделиться с друзьями: